«Նորավանքը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հայտնելով, որ ակումբը դիմել է սպորտային արբիտրաժային դատարան:
«Ի պատասխան ՀՖՖ հայտարարությանը, («Նորավանք ՍԱ»-ն չի բավարարում ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնակարգի (2018թ․ խմբագրություն) Հոդված 12-ի ու ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 11․02-ի պահանջներին և, հետևաբար, չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի թեկնածու) մեր ակումբն արդեն դիմել է սպորտային արբիտրաժային դատարան (CAS): Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք կստանանք դատարանի որոշումը»,- գրված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ «Նորավանքը» չի կարող հանդիսանալ ՈւԵՖԱ-ի արտոնագրի թեկնածու: