Մոսկվայի «Լոկոմոտիվը» հայտարարել է Մարինատո Գիլյերմեի հետ նոր պայմանագիր կնքելու մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվը» և դարպասապահ Մարինատո Գիլյերմեն, ով թիմի ավագն է, նոր պայմանագիր են ստորագրել՝ նախատեսված մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Բրազիլացին «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2007 թվականին «Ատլետիկո Պարանաենսեից», իսկ առաջին թիմում իր նորամուտը նշեց 2009 թվականի հուլիսի 12-ին՝ առաջնության 13-րդ տուրի «Տոմի» դեմ խաղում (0:0):

Ընդհանուր առմամբ, 36-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 377 խաղ և այս ցուցանիշով զբաղեցնում է 3-րդ տեղը ռուսական պատմության բոլոր ֆուտբոլիստների շրջանում:

«Լոկոմոտիվի» կազմում Գիլյերմեն դարձել է Ռուսաստանի չեմպիոն, 2 անգամ նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ, 4 անգամ հաղթել է երկրի գավաթը ու 1 անգամ՝ Սուպերգավաթը։