Կիսապաշտպան Արտուրո Վիդալը և հարձակվող Ալեքսիս Սանչեսն առաջիկա ամռանը կլքեն Միլանի «Ինտերը»։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա խոսքով՝ Վիդալն արդեն բանակցություններ է վարում բրազիլական «Ֆլամենգոյի» հետ։
35-ամյա Վիդալը 2021/22 մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։