«Յուվենտուսը» դիտարկում է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Tuttosport-ը:
Թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին 30-ամյա ֆուտբոլիստի խաղի մեծ երկրպագուն է և կցանկանար, որ ակումբը պայմանագիր կնքեր նրա հետ, հայտնում է աղբյուրը։
Հաղորդվում է, որ «Նապոլին» ցանկանում է պահել պաշտպանին, սակայն «Յուվենտուսը» պատրաստվում է այս ամառ շահավետ առաջարկ անել:
Կուլիբալիի պայմանագիրը նեապոլյան թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
2021/22 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։