«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Նորվիչի» հետ հաղթական խաղից հետո (5:0) գնահատել է իր թիմի գրանցած արդյունքները Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում։
«Սա անհավանական էր։ «Թոթենհեմի» նման ակումբի համար Չեմպիոնների Լիգայում խաղալը հիանալի հնարավորություն է։ Դժվար էր ուղեգիր նվաճելը, Պրեմիեր Լիգան հեշտ առաջնություն չէ:
Մրցաշրջանի ընթացքում միշտ դժվար է միանալ թիմին։ Դա ինձ համար մեծ մարտահրավեր էր, գուցե իմ կարիերայի ամենամեծ մարտահրավերը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։