Անգլիայի Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Ասթոն Վիլա» խաղից (3:2) հետո հյուրերի դարպասապաահ Ռոբին Օլսենը հարձակման է ենթարկվել տանտերերի երկրպագուների կողմից, որոնք եզրափակիչ սուլիչից հետո ներխուժել են խաղադաշտ՝ տոնելու իրենց թիմի չեմպիոնությունը:
Դեպքի առիթով «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ներողություն խնդրելով մրցակցի դարպասապահից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է անկեղծ ներողություն խնդրել «Ասթոն Վիլայի» դարպասապահ Ռոբին Օլսենից, որը հարձակման է ենթարկվել հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո, երբ երկրպագուները ներխուժել են խաղադաշտ:
Ակումբն անհապաղ հետաքննություն է սկսել, և երբ բացահայտվի կատարվածը, կարգազանց երկրպագուն կզրկվի ստադիոն մուտք գործելու իրավունքից»: