Իտալիայի չեմպիոն հռչակվելուց հետո «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր ապագայի մասին:
«Կշարունակեմ խաղալ, եթե ֆիզիկապես լավ զգամ ինձ: Ֆիզիկական շատ խնդիրներ ունեի դա կապված է տարիքիս հետ, բայց շուտով որոշում կկայացնեմ:
Այս «Սկուդետոն» Ռայոլայի համար է: Սա առաջին տիտղոսն է, որը ես նվաճում եմ առանց Մինոյի»,- ասել է Զլատանը: