«Վուլվերհեմփթոնի» և պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Նևեշը ակնարկել է ակումբից մոտալուտ հեռանալու մասին։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում է «Բարսելոնային»:
«Իհարկե, մեզանից յուրաքանչյուրը երազանքներ ունի, և պետք է փորձել դրանք իրականացնել, քանի որ քիչ ժամանակ ունենք։
Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Չեմ կարող շատ խոսել այս թեմայով»,- Նևեշի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
2021/22 մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը ակումբի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։