«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհավորել է նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»
«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին» ու Պեպ Գվարդիոլային։ Շնորհակալություն եմ հայտնում «Ասթոն Վիլային» ու «Վուլվերհեմփթոնին»՝ մինչև վերջ պայքարելու համար։
Պետք էր մյուս թիմերից ավելի շատ միավորներ վաստակել, բայց մեզ դա չհաջողվեց։ Չես կարող առավելագույնից ավելին անել։ Տղաներն այսօր արեցին այն ամենն, ինչ կարող էին։
Մենք մինչև վերջ հետապնդեցինք աշխարհի լավագույն թիմին։ Մենք ավելի ուժեղ թիմ կկառուցենք ու կրկին կփորձենք հաջողության հասնել»,- Կլոպի խոսքն է հաղորդում Sky Sports-ը: