«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է մրցաշրջանը և նշել, թե որն է թիմի հիմնական խնդիրը ավարտվող մրցաշրջանում:
«Ընթացիկ մրցաշրջանում թիմը շատ տուժեց կենտրոնական պաշտպանների հաճախակի կրկնվող վնասվածքների պատճառով:
Ձեզ կարող է թվալ, որ ես արդարանում եմ, սակայն դա իրոք այդպես է. չգիտեի՝ ինչպես լուծել այդ խնդիրը, մենք պետք է լուծենք այս խնդիրը»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Լա Լիգայի եզրափակիչ տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում ուժերը կչափի «Սոսյեդադի» հետ: Հանդիպման մեկնարկը՝ կեսգիշերին: