«Արսենալը» մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել թիմում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Sport-ը տեղեկացնում է, որ «զինագործների» սկաուտները հետևում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Մեմֆիս Դեպայն ու Սամուել Ումտիտին:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 25 մլն եվրո տրամադրել տրանսֆերների իրականացման համար, սակայն սկզբում կփորձի համաձայնության հասնել ֆուտբոլիստերի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում Դեպայն անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ումտիտին մրցաշրջանը բաց է թողել վնասվածքի պատճառով՝ մասնակցելով ընդամենը 1 մրցավեճի: