Լուկաս Տորեյրան և «Ֆիորենտինան» համակարծիք են ֆուտբոլիստի ապագայի հարցում

«Ֆիորենտինան» հրաժարվել է «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի ամբողջական տրանսֆերը գնելու մտքից։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, իտալական թիմը որոշել է չօգտվել 26-ամյա ֆուտբոլիստին 15 միլիոն եվրոյով գնելու իրավունքից, ով ցանկանում է վերադառնալ լոնդոնյան ակումբ։

«Արսենալի» հետ Տորեյրայի պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։

Կիսապաշտպանը վարձավճարով «Ֆիորենտինա» էր տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին։

2021/22 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։