«Ինտերն» առաջիկա օրերին նոր պայմանագիր կկնքի Սամիր Հանդանովիչի հետ

Դարպասապահ Սամիր Հանդանովիչը շուտով նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն՝ միլանյան ակումբը մայիսի 23-24-ը կհայտարարի 37-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագրի ժամկետի երկարաձգման մասին։

Հիշեցնենք, որ Հանդանովիչն «Ինտերում» հանդես է գալիս 2012 թվականից։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, որ սլովենացին կարող է տեղափոխվել «Թոթենհեմ»։