Հարձակվող Կիլիան Մբապպեն և ՊՍԺ-ն հարթել են նոր պայմանագրի կնքման հետ կապված բոլոր հարցերը։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 24-ամյա ֆուտբոլիստն արդեն ստորագրել է փաստաթղթերը։ Այժմ փարիզեցիները պաշտոնական հայտարարություն են պատրաստում այդ կապակցությամբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն համաձայնել է 3 տարով երկարաձգել համաձայնագիրը, որի ժամկետը լրանում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտին։