Չավի. «Դեմբելեի խաղը ինձ շատ է դուր գալիս, հույս ունեմ, որ Ուսմանը կարիերան կշարունակի մեր թիմում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ հանդիպումը կարող է վերջինը լինել Ուսման Դեմբելեի համար կատալոնական ակումբի կազմում։

«Սա կարող է «Բարսելոնայում» Դեմբելեի վերջին խաղը լինել, բայց Ուսմանը դեռ կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։

Դեմբելեի խաղը ինձ շատ է դուր գալիս, հույս ունեմ, որ Ուսմանը կարիերան կշարունակի մեր թիմում, սակայն վերջին խոսքը նրանն է»,- Չավիի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 2 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։