Միլանի «Ինտերը» սկզբունքային համաձայնության է եկել «Տորինոյի» պաշտպան Գլեյսոն Բրեմերի հետ տեղափոխության հարցում։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ այժմ «ներաձուրիները» բանակցություններ կսկսեն թուրինյան ակումբի հետ՝ համաձայնեցնելու 25-ամյա բրազիլացու տրանսֆերի գումարի չափը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան հետևում են «Լիվերպուլի» և «Թոթենհեմի» սկաուտները։
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի արդյունքներով Բրեմերը ճանաչվել է Ա Սերիայի լավագույն պաշտպան, Իտալիայի առաջնությունում նա անցկացրել է 33 հանդիպում և խփել 3 գոլ։