Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է առաջարկում իր առաջատար կիսապաշտպաններից մեկին

Մադրիդի «Ռեալի» 32-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» ղեկավարությունը կիսապաշտպանին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականը, սակայն գերմանացին մտածելու համար ժամանակ է խնդրել։ Տոնին ցանկանում է տեսնել, թե ինչ մարզավիճակում կլինի հաջորդ մրցաշրջանում, որից հետո որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։ Կրոսը չի ցանկանում բեռ դառնալ «Ռեալի» համար.

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Ըստ Transfermarkt-ի, նրա շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: