Սերժինյո Դեստը «Բարսելոնային» տեղեկացրել է իր որոշման մասին

Պաշտպան Սերժինյո Դեստը «Բարսելոնային» ասել է, որ ցանկանում է մնալ կատալոնական ակումբում հաջորդ մրցաշրջանում:

Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները «կապտանռնագույնների» ղեկավարությանը վստահեցրել են, որ Դեստը չի պատրաստվում հեռանալ այս ամռանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին վերանայել է իր վերաբերմունքը Սերժինյոյի նկատմամբ և ցանկանում է, որպեսզի պաշտպանը մնա թիմում: