«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները տեղեկություն է տարածել մյունխենյան ակումբում հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի մասին։
«Լևանդովսկին տարեցտարի անհավանական քանակությամբ գոլեր է խփում: Ինչո՞ւ մենք պետք է վաճառենք նրա տրանսֆերը: Լևանդովսկուն փոխարինող չկա. այլևս չկան ֆուտբոլիստներ, ովքեր կայուն կերպով այդքան շատ գոլեր են խփում:
Արդեն մի քանի անգամ կրկնել եմ՝ նա պայմանագիր ունի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, և մինչև վերջ կկատարի իր աշխատանքային պարտականությունները»,- ասել է Հայները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ համաձայնության է եկել անձնական պայմանագրի պայմանների շուրջ։