«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղից առաջ խոսել է ակումբների խաղամակարդակի տարբերությունների մասին:
Նա ասել է որ Յուրգեն Կլոպի թիմը բոլոր դիրքերում գերազանցում է Մադրիդի«Ռեալին»: «Լիվերպուլը» հիմնական կազմի բոլոր դիրքերում գերազանցում է «Ռեալին»:
Թիմը պետք է նախապատվություն տա Չեմպիոնների Լիգայում հաղթելուն: Ես չեմ ասում, որ ակումբը պետք է զոհաբերի չեմպիոնությունը, Պրեմիեր Լիգայում, սակայն նրանք պիտի փորձեն առավելության հասնել մրցակցի նկատմամբ»,- Կարագերի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։