Ժոզե Մոուրինյոն ցանկանում է համոզել «Յուվենտուսի» հարձակվողին տեղափոխվել «Ռոմա»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային։

Արգենտինացին այս մրցաշրջանի վերջում կհեռանա ակումբից, և Մոուրինյոն ցանկանում է փորձել համոզել նրան միանալ հռոմեական ակումբին: Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» շարունակում է մնալ արգենտինացի հարձակվողին ձեռք բերելու հիմնական ֆավորիտը: