Ռաֆայել Բենիտես. «Դուք չեք կարող համեմատել իմ «Լիվերպուլը» և Կլոպի թիմը»

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պատմել է, թե ինչու իր թիմը չի կարելի համեմատել Յուրգեն Կլոպի ներկայիս թիմի հետ։

«Դուք չեք կարող համեմատել իմ «Լիվերպուլը» և Կլոպի թիմը, քանի որ համատեքստն այստեղ կարևոր է։

Ես այն ժամանակ 20 միլիոն եվրո բյուջե ունեի։ Կարո՞ղ եք ասել, թե հիմա ում կարող է գնել «Լիվերպուլը» այս գումարով: Ոչ ոքի»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում AS-ը։

Մասնագետը ղեկավարել է «Լիվերպուլը» 2004-ից 2011 թվականներին: