Պաշտպան Դան-Աքսել Զագադուն այս ամառ կդառնա ազատ գործակալ։ Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է, որ 22-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը չի երկարաձգվի։
Ապրիլին հայտնի դարձավ, որ կողմերը դադարեցրել են բանակցությունները ֆուտբոլիստի ստացած ծանր վնասվածքի պատճառով։
Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով նա բաց է թողել մրցաշրջանի զգալի հատվածը:
Այս մրցաշրջանում Զագադուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում և ստացել 4 դեղին քարտ։