«Յուվենտուսը» գտել է Պաուլո Դիբալային փոխարինողին

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելի ծառայություններով, հայտնում է Tyc Sports-ը՝ վկայակոչելով La Gazzetta dello Sport-ին:

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» կարող է պայմանագիր կնքել 31-ամյա կոլումբիացու հետ՝ որպես հարձակվող Պաուլո Դիբալային փոխարինող, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։

Տրանսֆերի արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո, սակայն թուրինյան ակումբը մտադիր է հարձակվողին ձեռք բերել ավելի էժան, քանի որ նրա պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է մյուս տարի։

2021/22 մրցաշրջանում Մուրիելը «Ատալանտայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում խփել է 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։