Իվան Պերիշիչը չի կարողանում համաձայնության գալ «Ինտերի» ղեկավարության հետ

«Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Իվան Պերիշիչի հետ, սակայն կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի պայմանների շուրջ, գրում է Tuttosport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա խորվաթն ուզում է իր աշխատավարձը հասցնել 6 միլիոն եվրոյի, սակայն «Ինտերին» չեն բավարարում ֆուտբոլիստի նման պայմանները, ակումբը պատրաստ չէ նման գումար վճարել 33-ամյա ֆուտբոլիստին։

Պերիշիչի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։