Ռոբերտ Լևանդովսկին համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա ռմբարկուն կատալոնական ակումբի հետ պայմանագիր է համաձայնեցրել մինչև 2025 թվականը։

Նշվում է, որ այժմ «Բարսելոնան» կփորձի բանակցել հարձակվողի տրանսֆերի շուրջ մյունխենյան ակումբի հետ։

Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 47 խաղում խփել է 50 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։