Լիոնել Մեսսիի տրանսֆերը ռեկորդային եկամուտ է բերել ՊՍԺ-ին

«Պարի Սեն Ժերմենը» մրցաշրջանի ավարտից հետո ռեկորդային եկամուտ կունենա՝ այն կհասնի 700 միլիոն եվրոյի, հայտնում է L’Equipe-ը:

Նախորդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2018/19 մրցաշրջանի վերջում, երբ փարիզեցիների եկամուտը կազմել է 637,3 մլն եվրո։

Լիոնել Մեսսիի տրանսֆերի շնորհիվ ՊՍԺ-ն 11 նոր հովանավորչական պայմանագիր է կնքել։

Արգենտինացի հարձակվողը նաև օգնեց ՊՍԺ-ին ավելացնել ակումբային ապրանքների վաճառքը:

Հաղորդվում է, որ Լիգա 1-ի չեմպիոնը վաճառել է 1 միլիոն մարզաշապիկ, ինչը ռեկորդային եկամուտ է բերել թիմին։