Ռոնալդինյոն ասել է, թե ում է համարում լավագույն ֆուտբոլիստը աշխարհում

Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաոյի խաղային որակների  մասին:

«Ինձ շատ է դուր գալիս Ռաֆայելի խաղաոճը, նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Ներկայումս նա լավագույններից մեկն է աշխարհում»,- Ռոնալդինյոյի խոսքն է մեջբերում CalcioNews24-ը՝

Այս մրցաշրջանում 22-ամյա պորտուգալացին «Միլանի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: