«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գալիք ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերը՝ հայտնում է Calciomercato պարբերականը: Աղբյուրի տեղեկություններով՝ Մատիչը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:
Հիշեցնենք, որ Մատիչն արդեն խաղացել է Մոուրինյոյի գլխավորությանբ «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ընթացիկ մրցաշրջանում Նեմանյա Մատիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։