Դավիդ Օսպինան՝ իսպանական գրանդի դիտակետում

«Նապոլիի» դարպասապահ Դավիդ Օսպինան կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը։

Ինչպես հայտնում է Marca-ն, 33-ամյա Օսպինան համաձայնել է դառնալ թիմի պահեստային դարպասապահը։

Մադրիդյան թիմը պատրաստ է դարպասապահի տրանսֆերի համար առաջարկել 10 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Օսպինան բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, բաց է թողել 28 գոլ և 13 անգամ անառիկ պահել դարպասը։