«Բարսելոնան» կողմնորոշվել է այն գումարի հարցում, որը պատրաստ է վճարել «Լիդսի» վինգեր Ռաֆինյայի տրանսֆերի համար, հայտնում է Uol-ը:
Անձամբ՝ ֆուտբոլիստը, ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսան» 25-ամյա բրազիլացու համար առաջարկել է 55 մլն եվրո և ևս 10 մլն եվրո՝ որպես բոնուս:
«Լիդսի» վինգերի պայմանագիրը նախատեսում է նաև 75 միլիոն եվրո, հրաժարագին:
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: