Ժոան Լապորտան հրաժարվել է «Վալենսիայի» երկու ֆուտբոլիստների ծառայություններից

«Վալենսիայի» ղեկավարները «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային առաջարկել են գնել ակումբի ֆուտբոլիստներ Խոսե Գայայի և Կարլոս Սոլերի տրանսֆերները:

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Լապորտան հրաժարվել է վերոգրյալ առաջարկից՝ պատճառաբանելով, որ ակումբը ֆինանսական բարդ իրավիճակում է:

Ընթացիկ մրցաշրջանում «չղջիկների» կազմում անցկացրած 23 խաղում Գայան խփել է 2 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում: Սոլերը 31 հանդիպում է անցկացրել՝ խփելով, 11 գոլ ու կատարելով 5 արդյունավետ փոխանցում: