Գարի Նևիլը գովեստի խոսքեր է հնչեցրել Յուրգեն Կլոպի հասցեին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծիք է հայտնել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքի մասին։

«Այն, ինչ Կլոպն արել է այս մրցաշրջանում, ֆենոմենալ է: Ընդհանուր առմամբ Յուրգենը բացառիկ աշխատանք է կատարում.

Նա հիանալի թիմ կառուցեց երեք-չորս տարում: Կլոպը «Լիվերպուլին» վերադարձրեց անհավանական մակարդակի. Այն, ինչ նա արեց, փայլուն է»,- ասել է Գարին: