«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է այն լուրերին, թե կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է հեռանալ ակումբից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա հոլանդացին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Ես չգիտեմ, թե արդյոք մենք կվաճառենք հիմնական կազմի ֆուտբոլիստներին այս ամառ, թե ոչ: Եթե որոշ գործարքներ կատարենք, ապա միգուցե նման քայլեր չպահանջվեն։
Այս պահին մեր առաջնահերթությունը ակումբի ֆինանսական վիճակի բարելավումն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
2021/22 մրցաշրջանում դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: