«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը կարող է տեղափոխվել մեկ այլ անգլիական ակումբ

«Նյուքասլը» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրը հայտնում է, որ «կաչաղակները» ցանկանում են 25-ամյա անգլիացուն վարձակալել, կամ լիարժեք պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Առաջարկի ձևաչափը կախված է նրանից, թե ինչպիսին կլինի «Նյուքասլի»  հաջորդ մրցաշրջանի տրանսֆերային բյուջեն։

2021/22 մրցաշրջանում Հենդերսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 3 հանդիպման և բաց թողել 3 գնդակ։

Transfermarkt.com պորտալը դարպասապահի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։