Համացանցում է հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» 2022/23 մրցաշրջանի տնային մարզաշապիկի լուսանկարը

Համացանցում է հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» 2022/23 մրցաշրջանի տնային մարզաշապիկի լուսանկարը։

Նկարում պատկերված են Ջեկ Գրիլիշը, Ֆիլ Ֆոդենը և կանանց թիմի ֆուտբոլիստ Վիկի Լոսադան:

Շապիկի տարբերակիչ առանձնահատկությունը կլինի օձիքի և մանժետների ձևավորումը՝ դրանք պատրաստված են մանուշակագույնով:

Մարզաշապիկի կենտրոնում տպված են ակումբի տարբերանշանը, ինչպես նաև ակումբի հովանավորների՝ Puma-ի և Etihad Airways-ի տարբերանշանները։

Լուսանկարը ներկայացնում ենք ստորև