«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դրական է արտահայտվել պաշտպան Ջորջիո Կյելինիի հասցեին, ով այս ամառ կհեռանա թիմից։
Կյելինին հեռանում է, նա շատ բան է տվել իտալական, եվրոպական և համաշխարհային ֆուտբոլին՝ իր աշխատանքի հանդեպ դրսևորած կրքի և սիրո առումով։
Կարծում եմ, որ բոլորը երիտասարդական ակադեմիաներում պետք է ուսումնասիրեն Կյելինիի խաղի տեսանյութերը, որպեսզի սովորեն պաշտպանվել:
Նա օրինակ է երիտասարդների համար և կենդանի լեգենդ համաշխարհային ֆուտբոլում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։