«Լիվերպուլն» ու «Բավարիան» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Լիվերպուլն» ու «Բավարիան» ցանկանում են  փոխանակվել ֆուտբոլիստներով՝ հայտնում է Sky Germany-ն:

Ըստ շրջանառվող լուրերի՝ մյունխենյան գրանդի կազմը կարող է համալրել սենեգալցի ֆուտբոլիստ Սադիո Մանեն, իսկ Կլոպի թիմ գուցե տեղափոխվի՝ Սերժ Գնաբրին, երկու ֆուտբոլիստների՝ գործող պայմանագրերի ժամկետն էլ ավարտվում է 2023 թվականի ամռանը:

30-ամյա Մանեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։ 26-ամյա Գնաբրին «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականից: Transfermarkt-ը գերմանացի վինգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: