«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։ Ըստ L’Equipe-ի, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»:
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը դեռևս բանակցություններ է վարում 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն ակումբի ծանր տնտեսական դրությունը բարդացնում է իրավիճակը։ «Բավարիայում» ցանկանում են օգտվել դրանից և համոզել ֆրանսիացուն տեղափոխվել Մյունխեն։
Ուսման Դեմբելեի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։