«Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուհանի համար երեք թիրախ է ընտրել

«Յուվենտուսը» երեք տրանսֆերային նպատակ ունի, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպաններ Պոլ Պոգբային՝ «Մանչեսթեր Յունայթեդից», Իվան Պերիշիչին՝ «Ինտերից» և Անխել Դի Մարիային՝ ՊՍԺ-ից։

Նշվում է, որ «Յուվենտուսը» ցանկանում է կիսապաշտպանների հետ պայմանագիր կնքել ազատ գործակալների կարգավիճակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան չի երկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և կտեղափոխվի «Յուվենտուս»։

Կիսապաշտպանը թուրինյան ակումբում հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մանկունիանցիների կազմում անցկացրած 27 խաղում դարձել է մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։