«Ռեալը» Կիլիան Մբապպեի տրանսֆերի մասին կարող է հայտարաել ՉԼ-ի եզրափակչից հետո

Մադրիդի «Ռեալը» մտադիր է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից հետո հայտարարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է AS-ը։

«Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական» ակումբը փակել է 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության գործարքը։

2021/22 մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում մասնակցած 45 խաղում դարձել է 36 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ լրանում է այս տարվա հունիսի 30-ին։