«Արսենալն» այլընտրանք է գտել Գաբրիել Ժեզուշին

«Արսենալը» «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդին դիտարկում է որպես «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշին այլընտրանք։ Այս մասին թվիթերում տեղեկացնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի 65 միլիոն եվրո։

Դևիդի ու «Լիլի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ Կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերը Transfermarkt պորտալը գնահատում է 50 միլիոն եվրո: