ՊՍԺ-ի վինգեր Անխել դի Մարիան համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ, հայտնում է Goal-ը։
34-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի վերջում կդառնա ազատ գործակալ: Փարիզյան ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին, իսկ ֆրանսիական գրանդը նրան նոր համաձայնագիր չի առաջարկել։
Արգենտինացին թուրինյան ակումբի հետ կկնքի «1+1» սխեմայով պայմանագիր: 2022/23 մրցաշրջանը հաջող անցկացնելու դեպքում «Ծեր սինյորան» նրա հետ գործակցությունը կերկարաձգի ևս մեկ տարով։
Այս մրցաշրջանում Դի Մարիան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։