ԱՊԼ-ի՝ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր Լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները։

Ցանկում ընդգրկված են Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Կոնոր Գալահերը («Քրիսթալ Փելաս»), Թայրիկ Միտչելը («Քրիսթալ Փելաս»), Մեյսոն Մաունթը («Չելսի»), Արոն Ռամսդեյլը («Արսենալ»), Դեկլան Ռայսը («Վեսթ Հեմ») և Բուկայո Սական («Արսենալ»):

Լավագույն ֆուտբոլիստը կընտրվի երկրպագուների, 20 ակումբների ավագների և ֆուտբոլային փորձագետների քվեարկությամբ։