Էդեն Ազարը զանգահարել է «Կադիսի» ֆուտբոլիստին և ներողություն խնդրել սահանկման համար

Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը կիրակի օրը կայացած Լա Լիգայի խաղում վնասվածք էր հասցրել «Կադիսի» ֆուտբոլիստ Կառլոս Ակապոյին: Բելգիացին սահընկում էր կատարել, ինչի արդյունքում մրցակցի ֆուտբոլիստը ստացել էր աջ ոտքի կրկնակի կոտրվածք։

Այն բանից հետո, երբ Ակապոն իր ոտքի ռենտգեն-լուսանկարը հրապարակել էր սոցցանցերի իր էջերում, Ազարը «Ռեալի» մամուլի ծառայության օգնությամբ կապ է հաստատել «Կադիսի» ֆուտբոլիստի հետ՝ ներողություն խնդրելու և նրա որպիսությունը պարզելու համար, հայտնում է Cope-ը:

Ակապոն այս մրցաշրջանն ավարտվեց նախատեսվածից ավելի շուտ: Սպասվում է, որ հարձակվողի վերականգնման համար կպահանջվի առնվազն 2 ամիս: