Յուրգեն Կլոպ. «Կասկած չունեմ, որ Սալահը և Վան Դեյկը պատրաստ կլինեն ՉԼ-ի եզրափակչին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հարձակվող Մոհամեդ Սալահը և պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, ովքեր ավելի վաղ վնասվածք էին ստացել, պետք է պատրաստ լինեն Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

«Երկուսի մոտ էլ ամեն ինչ կարգին է։ Երկուսի նպատակն էլ հանգստյան օրերի հանդիպմանը վերադառնալն է, լինի դա մեկնարկային կազմում, թե պահեստայինների նստարանին:

Կասկած չունեմ, որ նրանք պատրաստ կլինեն մասնակցել Չեմպիոնների Լիգայի եզրափակչին։ Ես լավատեսորեն եմ տրամադրված»,- ասել է գերմանացի մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։