Մաուրիցիո Սարրին խոսել է «Լացիոյում» Միլինկովիչ-Սավիչի ապագայի մասին

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ապագայի մասին։

«Վստահ չեմ, որ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կհեռանա այս ամռանը, դա հեշտ չի լինի: Բայց ես համոզված եմ, որ եթե դա տեղի ունենա, Միլինկովիչը կտեղափոխվի արտասահմանյան ակումբ, այլ ոչ թե իտալական»,- Սարրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հռոմեական ակումբի նախագահը հայտնել էր, որ մերժել է 27-ամյա սերբ կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ 140 միլիոն եվրո չափով առաջարկը։