Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը հայտնել է, որ ուելսցի ֆուտբոլիստը չի մնա իսպանական ակումբում։
«Գարեթը կհեռանա «Ռեալից», բայց մենք պետք է սպասենք՝ տեսնելու, թե արդյոք Ուելսը կմասնակցի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Ամեն ինչ կախված կլինի ընտրական մրցաշարի արդյունքներից։ Որոշումը կկայացնենք ավելի ուշ։ Արդյոք հավանականություն կա՞, որ Գարեթը կվերադառնա Անգլիա։ Կարծում եմ՝ այո, բայց պետք է սպասել Ուելսի հավաքականի արդյունքներին»,- գործակալի խոսքերն է մեջբերում Record-ը:
Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ 32-ամյա ուելսցի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։