«Բավարիայի» շարքերը կարող է համալրել միանգամից 2 հարձակվող. մյունխենցիները փոխարինող են փնտրում Ռոբերտ Լևանդովսկուն, ով կարող է հեռանալ թիմից։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport News-ը՝ Գերմանիայի չեմպիոնները հետաքրքրված են «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի ու «Շտուտգարտի» հարձակվող Սաշա Կալայջիչի ծառայություններով։
Սպասվում է, որ այս շաբաթ մյունխենյան ակումբի ներկայացուցիչները կբանակցեն ավստրիացի ֆուտբոլիստի գործակալների հետ: Ինչ վերաբերում է Մանեին, ապա «Բավարիան» արդեն կապ է հաստատել սենեգալցի հարձակվողի ներկայացուցիչների հետ:
24-ամյա Կալայջիչի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Բունդեսլիգայի 15 խաղում նա խփել է 6 գոլ և կատարել 2 ասիստ։ Նույն թվականին է լրանում նաև 30-ամյա Մանեի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, ով 2021/22 մրցաշրջանում մասնակցած 49 խաղում դարձել է 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։