«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ակտիվորեն բանակցում է Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության հետ։
«Ծեր սինյորան» մտադիր է վերադարձնել ֆրանսիացի կիսապաշտպանին և պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել նրան։
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ իտալական գրանդը մտադիր է 3 տարվա պայմանագիր կնքել ֆուտբոլիստի։
Պոգբայի աշխատավարձը Թուրինում կկազմի 8 միլիոն եվրո։ Սպասվում է, որ կողմերը կհամաձայնեն մոտ օրերս:
Պոգբայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև հունիս: